Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի հետ հարաբերություններում երկկողմ շահերի հարգման հույս է հայտնել (տեսանյութ)
![]() 759 Չորեքշաբթի, 13 հունիսի, 2018 թ., 21:15 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով գտնվում է Մոսկվայում՝ մասնակցելու ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման արարողությանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի հետ հարաբերություններում երկկողմ շահերի հարգման հույս է հայտնել, հաղորդում է РИА Новости-ն: Փաշինյանը հանդիպման սկզբում ընդգծել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը հատուկ հարաբերություններ ունեն, նա վստահություն է հայտնել, որ նման հարաբերություններն առավել փոխգործակցությունն առավել բացառիկ կդառնա: «Կարծում եմ՝ Հայաստանում և Ռուսաստանում գոհ են հարաբերությունների նման զարգացմամբ: Հուսով ենք, որ այդ հարաբերություններն առավել արդյունավետ կզարգանան՝ երկու պետությունների և ազգերի շահերի և երկու երկրների ինքնիշխանության հարգման հիման վրա»,- ասել է Փաշինյանը: Իր հերթին, Պուտինը նշել է Երևանի հետ հարաբերությունների ռազմավարական բնույթը՝ կարծիք հայտնելով, որ Ռուսաստանի և Հայաստանի հանդիպումները պահանջված են: «Այժմ մենք հնարավորություն ունենք հանդիպել միջազգային սպորտային միջոցառման շրջանակներում և խոսել երկկողմ համագործակցության մասին: Ռուսաստանը վստահորեն զբաղեցնում է Հայաստանի հետ առևտրաշրջանառության առաջին տեղը, մենք համար մեկ գործընկերն ենք առևտրատնտեսական ոլորտում»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ դրական արդյունք է տալիս Հայաստանի միացումը Եվրասիական տնտեսական միությանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
