«Չեմ կարծում, որ միայն պարոն Գրիգորյանը պետք է պատասխան տա». Էդմոն Մարուքյան
![]() 1024 Երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ., 11:45 «Բանակում կոռուպցիայի ու թալանի մասին շատ է խոսվել, բայց էս դեպքը տարբերվում է»,- անդրադառնալով ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ-ի սկանդալային բացահայումներին, լրագրողների հետ զրույցում ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Օրենքի ամբողջ խստությամբ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն.... Ապրիլյան պատերազմի օրերին ՀՀ-ում ունեցել ենք ոստիկանություն, ԱԱԾ, ՊՆ, մարմիններ, որոնք համակարգել են և՛ օգնություն ստանալը, և՛ ուղղորդելն ու բաշխելը, ու ես չեմ կարծում, որ միայն պարոն Գրիգորյանն է, որ պետք է պատասխան տա: Սա ծանրագույն հարված է ՀՀԿ-ին»,- շարունակել է Մարուքյանը: Նա անդրադարձել է նաև իրավական ընթացակարգին. «Վաղն ունենք ԱԺ արտահերթ նիստ՝ կառավարության նախաձեռնությամբ, ու կարծում եմ՝ այս պահին կառավարությունը կարող է նիստ գումարել ու օրակարգի մեջ հարց ավելացնել՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու: Երկրորդն էլ պատգամավորի ստորագրությամբ արտահերթ նիստ գումարելն է, որը կընդգրկի այդ հարցը»: Տեղեկացնենք, որ կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
