«Մանվել Գրիգորյանը Գագիկ Ծառուկյանի հանդեպ իրեն պահել է էժանագին խուլիգանի նման». Նաիրա Զոհրաբյան
![]() 709 Երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ., 14:40 «Թե ինչ կպատմեն հետո, դա արդեն հետաքրքիր չէ. փաստը նրանում է, որ զինվորին պատկանող սնունդը հայտնվել է Մանվել Գրիգորյանի պահեստում, ԵԿՄ-ի՞ն են տվել, թե ի՞նչ են արել, միևնույն է, այդ իրողությանը որևէ արդարացում չկա»,- այսօր ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցին, թե հայտնաբերված սնունդը հիմնավորում են նրանով, որ ԵԿՄ-ի համար է տրամադրվել, կարծիք հայտնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով. «Եվ պետք չէ Գյուլնազ տատի հեքիաթները պատմել: Որևէ մեկը, ով կփորձի այս ամբիոնից արդարացնել Մանվել Գրիգորյանին, հավասարազոր է նրան: Գագիկ Ծառուկյանն այսօր պետք է գար, բայց հաշվի առնելով այն, որ Մանվել Գրիգորյանն իր հանդեպ ամենավերջին էժանագին խուլիգանի նման է պահել, իսկ պարոն Ծառուկյանը չէր կարող այդքան իջնել և նրա ներկայությունը կարող էր այլ կերպ մեկնաբանվել հանրության կողմից, ուստի Ծառուկյանը, որպես ուժեղ մարդ, ներկա չի լինի: Այն, ինչ ասում ենք, բնականաբար, «Ծառուկյան» խմբակցության դիրքորոշումն է»,- ասաց պատգամավորը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
