«Անբարոյական են այն Ծաղիկները, որոնք դաշտից դաշտ են փախչում և հետո սկսում են բարգավաճել». հին վեճերը վերսկսվում են
![]() 838 Չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ., 14:25 Արդեն հայտնել էինք, որ ոստիկանները խուզարկություն են կատարել «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունքում, որի նախագահը Մանվել Գրիգորյանի աներորդին է՝ Պետրոս Ամիրյանը: Նրա ակտիվությունը նկատվել էր 2015-ի փետրվարյան հայտնի իրադարձությունների ժամանակ: Ամիրյանը մեկն էր Երկրապահ կամավորական միության անդամներից, ով քննադատական խոսքեր էր ուղղել ԱԺ ԲՀԿ խմբակցության արդեն նախկին պատգամավոր, Երդվյալ ազատամարտիկների միության նախագահ Ռուբեն Գևորգյանին (Ծաղիկ Ռուբո): Հիշեցնենք, որ վերջինը պատասխանել էր գեներալ Մանվել Գրիգորյանի քննադատություններին: Գրիգորյանն իր ելույթում խիստ քննադատել էր ոչ միայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, այլ նաև Ռուբեն Գևորգյանին, որ նա ԵԿՄ-ին և իշխանություններին դեմ տրամադրված ազատամարտիկների միություն է ստեղծել ԲՀԿ հովանու ներքո: Ստորև ներկայացնում ենք «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունքի նախագահ Պետրոս Ամիրյանի խոսքերը. - Հարգելի պարոն Ծաղիկ, Դու ինչքան մեծացար, աճեցիր՝ չիմանալով, թե Զորավարը երբվանից է գտնվել Ղարաբաղում, այդպիսի հանճարեղ մտքեր ես արտահայտում: Անբարոյական են այն Ծաղիկները, որոնք դաշտից դաշտ են փախչում, տեղից տեղ գնում, մի գույնով քնում, մեկ այլ գույնով արթնանում և այդքանից հետո սկսում են բարգավաճել: Ակամա հիշում եմ Թաթայի երգը՝ «Ծաղիկներ-ծաղիկներ բերեմ, Սիրուն ջան քո ճամփեն զուգեմ-զարդարեմ…»: Բայց ոնց որ այս իրավիճակում սիրունը դու ես դարձել»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
