Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է
![]() 626 Հինգշաբթի, 05 հուլիսի, 2018 թ., 10:40 1995թ. հուլիսի 5-ին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց համաժողովրդական հանրաքվե՝ ՀՀ Սահմանադրության հաստատման համար, որն ընդունվեց գրեթե միաձայն: Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն՝ հստակորեն տարանջատվեցին իշխանության երեք ճյուղերի (օրենսդիր, գործադիր և դատական) գործառույթները, մարդու և քաղաքացու իրավունքները և ազատություններն ամրագրվեցին երկրի մայր օրենքով: Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն և համաձայն «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի՝ համարվում է ոչ աշխատանքային օր: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
