Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել
![]() 2472 Երեքշաբթի, 10 հուլիսի, 2018 թ., 15:35 Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, ԱՀ նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում գրել է. Հարգելի ՛ համաքաղաքացիներ, Որպեսզի սուտն իրականության տեղ չընդունվի, ցանկանում եմ արձագանքել «Արցախյան զարթոնք» նախաձեռնող խմբի կողմից իմ հասցեին տարածած այն հայտարարությանը, թե իբրև հուլիսի 6-ին, Շուշիի միջնակարգ դպրոցում ժողովի եմ հրավիրել արձակուրդում գտնվող ուսուցիչներին և նրանց հորդորել չմասնակցել հուլիսի 7-ին այդ շարժման կողմից Ստեփանակերտում կազմակերպվելիք հանրահավաքին: Նախ նշեմ, որ հուլիսի 6-ին, հաշվի առնելով դպրոցական արձակուրդների շրջանը, Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում հանդիպման եմ հրավիրել ոչ թե ուսուցիչներին, այլ բերդաքաղաքի երիտասարդությանը եւ նրանց հետ քննարկել իրենց հուզող տարբեր հիմնախնդիրներ: Երկրորդ՝ հանդիպման ժամանակ ներկայացրել եմ իմ դիրքորոշումը տարբեր զարգացումների վերաբերյալ՝ ընդգծելով Արցախի անվտանգության ու կայուն զարգացման կարևորությունը: Միևնույն ժամանակ զերծ եմ մնացել նշյալ հանրահավաքին չմասնակցելու վերաբերյալ որևէ հորդոր հնչեցնելուց: Հավելեմ, որ այս ձևաչափով հանդիպումները շարունակվելու են և առաջիկայում կրելու են ավելի հաճախակի բնույթ: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
