«Ո՞ւմ կողմից է պատվերը, բնական է, չեմ կարող ասել, չեմ կարող բարձրաձայնել». Ռոբերտ Քոչարյանի փաստաբանն իր պաշտպանյալի կալանավորման մասին
![]() 642 Շաբաթ, 28 հուլիսի, 2018 թ., 12:50 «Եթե մարդուն մեղադրում ես, ապա մեղադրիր օրենքի շրջանակներում, եթե մարդուն ուզում ես կալանավորել, ապա բարի եղիր՝ օրենքի տառին համապատասխան կազմակերպիր քո գործողությունները: Եթե անձը, ենթադրենք, կատարել է մեղմ արարք, իրեն ավելի խիստ պատասխանատվութուն կամ ավելի այլ բովանդակություն ունեցող մեղադրանք մի՛ առաջադրիր: Դա եղել է և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, և՛ Ռոբերտ Քոչարյանի օրոք, և՛ Սերժ Սարգսյանի օրոք, եղավ նաև թավշյա հեղափոխությանից հետո»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը՝ անդրադառնալով իր պաշտպանյալի կալանավորման հարցին: «Թավշյա հեղափոխութունից հետո, ես հույս ունեի, որ հեշտ կլինի աշխատել, այսօր փարատվել են իմ հույսերը: Նման հույս չի կարող լինել առաջիկայում, եթե պարոն վարչապետը ձեռքը չխփի սեղանին և ասի՝ էս ի՞նչ եք անում...: Ես եկել եմ, որ մարդիկ հավատան ինձ, իսկ դուք, ինչպես հաճախ մամուլում և ֆեյսբուքում են գրում, դանա՞կ եք խրում իմ թիկունքից, ինչո՞ւ եք ապօրինություն անում»: Ռուբեն Սահակյանը հայտարարել է, որ այն ինչ կատարվեց պատվեր է: «Ո՞ւմ կողմից է պատվերը, բնական է, ես չեմ կարող ասել, ենթադրել կարող եմ, բարձրաձայնել՝ ոչ: Ես կարծում եմ, որ մեղավորները գտնվում են Գլխավոր դատախազությունում, ՀՔԾ-ում»,- ասել է փաստաբանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
