Խախտելով ՀՀ Սահմանադրությունը՝ Միքայել Հարությունյանը 2000-ականներին դարձել է ՊՆախարար
![]() 700 Ուրբաթ, 31 օգոստոսի, 2018 թ., 20:10 Մարտի մեկի գործով որպես մեղադրյալ ներգրավված, միջպետական հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանը 2000-ական թվականներին պաշտպանության նախարար է եղել՝ խախտելով ՀՀ Սահմանադրությունը, գրում է Armtimes-ը Այսօր ռուսական «Ինտերֆաքս» գործակալության տարածած գրության համաձայն՝ ՌԴ իրավապահ մարմինները Միքայել Հարությունյանին արտահանձնելու՝ Հայաստանի իրավապահների դիմումը մերժել են՝ հիմնավորելով, որ Հարությունյանը 2002 թվականից ՌԴ քաղաքացի է: Եթե Միքայել Հարությունյանը 2002 թվականից ունի ՌԴ անձնագիր, նշանակում է՝ չէր կարող լինել ՀՀ պաշտպանության նախարար, քանի որ, ըստ ՀՀ 2005 թվականի Սահմանադրության հոդված 85-ի՝ ՀՀ վարչապետն ու նախարարները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Այնինչ, Միքայել Հարությունյանը 1994-2007 թվականներին եղել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, 1995-ի մայիսին, 2000-ի մայիսին, 2007-ից 2008-ը եղել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար: Բացի այս՝ Հարությունյանը չէր կարող ունենալ նաև երկքաղաքացիություն, որովհետև Հայաստանի Հանրապետությունում երկքաղաքացիության ինստիտուտը ներդրվել է 2008 թվականի ապրիլին՝ Սահմանադրական փոփոխություններից հետո, երբ փոփոխություններ ընդունվեցին նաև «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում: Փաստաբան Նորայր Նորիկյանը հաստատում է այն միտքը, որ խախտվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Ավելին՝ փաստաբանը նշում է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի կողմից ՀՀ քաղաքացի լինելուց բացի այլ քաղաքացիություն ձեռք բերելու պայմաններում նա անհապաղ պետք է ազատվեր աշխատանքից. «Հետևաբար իրավասու մարմիններն այս պահին պետք է հասկանան, թե ինչու չեն կատարվել ՀՀ Սահմանադրության և օրենսդրության պահանջները: Ինչպե՞ս է Միքայել Հարությունյանը, հանդիսանալով պաշտպանության նախարարի պաշտոնակատար, ձեռք բերել օտար երկրի քաղաքացիություն»,- հավելում է Նորիկյանը: Վերջինս նշում է, որ պետք է առանձին ուսումնասիրություն կատարվի, թե Հարությունյանը երբվանից է հանդիսացել ՀՀ քաղաքացի, այնուհետև հասկանալ, թե Հարությունյանը երբ է նախաձեռնել գործընթաց՝ ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելու և այդ գործընթացն ինչ խողովակների միջոցով իրականացվել. «Պետք է պարզել՝ այդ ժամանակվա վարչապետը, նախագահը չե՞ն իմացել Հարությունյանի՝ ՌԴ անձնագիր ձեռք բերելու մասին, եթե իմացել են, ապա ինչու չեն ազատել զբաղեցրած պաշտոնից: Եվ դա ավելի մեծ խայտառակություն կլինի: Ստացվում է՝ այլ երկրի քաղաքացիություն ունեցող անձը ղեկավարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը»,- Armtimes-ի հետ զրույցում ասել է փաստաբանը: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
8403:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
143Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
183Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
145Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
301Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
268Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
316Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
243Երեկ, 19:30
