Արա Բաբլոյանի ուղերձն Արցախի անկախության տոնի առթիվ
![]() 324 Կիրակի, 02 սեպտեմբերի, 2018 թ., 11:25 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել. «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ և խոնարհվում բոլոր նրանց պայծառ հիշատակի առջև, ովքեր ընկան հայոց երկրորդ պետության անկախությունը պաշտպանելու ճանապարհին: Արցախի ժողովուրդն իր անբեկանելի որոշումը կայացրեց ռազմական ու քաղաքական դժվարին և անորոշ մի ժամանակաշրջանում, երբ թերևս միակ որոշակի ու հստակ իրողությունը հայրենի հողին սպառնացող վտանգի ահագնացումն էր: Պատմությունն ապացուցեց, որ անկախության հռչակումն էր արցախահայության՝ իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքի պաշտպանության միակ ուղին: Իսկ արցախահայությունն ապացուցեց, որ կարող է հաղթել, բուժել պատերազմի վերքերը, արարել ու շենացնել իր լեռնաշխարհը: Եվ ավելին, հաստատակամորեն հաղթահարելով բոլոր դժվարությունները՝ կառուցել ժողովրդավարական հասարակարգ, որը պետության ու հասարակության զարգացման կարևորագույն գրավականն է: Սեպտեմբերի 2-ը համայն հայության տոնն է, որը մենք նվաճել ենք համազգային պայքարի արդյունքում, և Հայաստանը շարունակելու է ըստ ամենայնի աջակցել Արցախի Հանրապետության անկախության հետագա ամրապնդմանը: Հայաստանի Հանրապետության խորհրդարանի և իմ անունից կրկին շնորհավորում եմ Արցախի ողջ ժողովրդին այս նվիրական տոնի առթիվ: Շնորհավորանքի ու գնահատանքի խոսք եմ ուղղում նաև բոլոր նրանց, ովքեր իրենց ավանդն են ունեցել Արցախի Հանրապետության պաշտպանության ու զարգացման գործում: Սիրելի արցախցիներ, ցանկանում եմ ձեզ նորանոր հաջողություններ պետականաշինության, օրենսդրական դաշտի շարունակական կատարելագործման, ժողովրդավարության ամրապնդման և տնտեսության զարգացման ասպարեզներում: Մաղթում եմ խաղաղություն, առաջընթաց և բարօրություն»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
11802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14500:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
191Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
213Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
146Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
273Երեկ, 23:12
