«Հայկ Կյուրեղյանին ու Շանթին ազատեք ու վերջապես Սերժիկին ու Քոչարյանին ուղեկցեք բանտերը». Վահագն Ավետիսյան
![]() 586 Հինգշաբթի, 13 սեպտեմբերի, 2018 թ., 11:05 «Սասնա Ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի մամուլի խոսնակ Վահագն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրեմն Հայկ Կյուրեղյանը կիրակի օրվանից կրկին ազատազրկվել է հանուն «մեր հեղափոխության հաղթանակի» կամ չգիտեմ էլ ուրիշ ինչի։ Շուտով կպարզենք այն «հեղափոխական պաշտոնյայի» անունը, ով կարծում է, որ Հայկ Կյուրեղյանը կարող է ինչ-որ տեխնիկական, կամ ոչ տեխնիկական խնդիրների պատճառով մնալ անազատության մեջ։ Ու այս նույն օրերին արդարադատության ինքնասիրահարված հնդկահավ նախարարը «լույս» է սփռում Երևանի փողոցներում ու բակերում, ստանալով ՀՀԿ-ական ընտրակեղծարարների աջակցությունն ավագանու ընտրություններում։ Հայկ Կյուրեղյանը բոլոր երիտասարդներից ամենահեղափոխականն է ու ամենաառաջինն է։ Նա միակն էր, ով բողոքեց ու իր բողոքն արտահայտեց գործնական Շանթի ու ընկերների կալանավորման ու դատապարտման դեմ, ինչի համար դատապարտվեց 9 տարով։ Նման հեղափոխությունը չի կարող ընդունելի լինել ՀՀ արժանապատիվ քաղաքացիների համար։ Ուրեմն հերթական կինոն նկարելու ու մի քանի ոչ մի բան չներկայացնող ախռանիկ ստորացնելու փոխարեն (դրանից կարող են լավ զգալ իրենց միայն կյանքից դժգոհ կոմպլեքսավորվածները) Հայկ Կյուրեղյանին ու Շանթ Հարությունյանին արագ ազատեք բանտերից ու վերջապես Սերժիկին ու Քոչարյանին ուղղեկցեք բանտերը»։ Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանի բաց կալանքի ռեժիմի ժամկետն ավարտվել է, որի հիման վրա նա կրկին անազատության մեջ է: Աղբյուրը` Վահագն Ավետիսյանի ֆեյսբուքյան էջ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
11802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14500:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
191Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
213Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
146Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
273Երեկ, 23:12
