«Վերջին մեկ շաբաթում գրեթե ամեն օր գնդակոծվում են Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերը». Ոսկան Սարգսյան
![]() 396 Ուրբաթ, 14 սեպտեմբերի, 2018 թ., 17:25 Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին մեկ շաբաթում գրեթե ամեն օր գնդակոծվում են Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերը, հատկապես՝ Բաղանիսը: ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Բաղանիսի վերաբերյալ ասել է, որ գնդակոծություն չկա, սովորական կրակոցներ են: Խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակը կարո՞ղ է սովորական լինել: Սովորական բա՞ն է, որ գնդակոծությունից Բաղանիսի դպրոցի մարզադահլիճի տանիքն է վնասվել, մի քանի օր առաջ ադրբեջանական գնդակը փշրել է գյուղի տներից մեկի ապակին, 7 տարեկան երեխան վախից որոշ ժամանակ կորցրել է խոսելու ունակությունը: Փոխանակ մեր ԱԳՆ-ն դատապարտող հայտարարությամբ հանդես գա, որ Ադրբեջանը Հայաստանի խաղաղ բնակիչներին, դպրոցն է գնդակոծում, լռում է: Երևանի կենտրոնում հեշտ է խոսել կրակոցների մասին, ամեն անգամ Ոսկեպար-Բաղանիս հիմնական ճանապարհով, ադրբեջանական դիրքերի դեմ-դիմաց մեքենայով անցնելիս ակամա լարվում եմ, որովհետև տհաճ է ազերիների թիրախ լինել, թեկուզև՝ շարժվող»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
