Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների 17.6%-ը թերսնուցման խնդիր ունի. ՄԱԿ-ի զեկույց
![]() 600 Շաբաթ, 15 սեպտեմբերի, 2018 թ., 23:05 Աշխարհում 821 միլիոն մարդ այսօր սովի է մատնված, և ավելի քան 150 միլիոն երեխա թերաճ է. սովին վերջ դնելու նպատակն անհասանելի է թվում. այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը: «Նոր փաստերն ահազանգում են, որ աշխարհում սովի մատնված մարդկանց թիվը շարունակում է աճել՝ 2017-ին հասնելով 821 միլիոնի (9 բնակչից 1-ը)՝ համաձայն «Պարենային ապահովության և սնուցման կարգավիճակը 2018-ին» նոր զեկույցի: Թերսնուցման բազմաթիվ ձևերը՝ թերաճությունից մինչև գիրություն, հաղթահարելու սահմանափակ առաջընթաց է գրացվել՝ հարյուր միլիոնավոր մարդկանց դնելով վտանգի առջև: Վերջին երեք տարիներին սովը շարունակում է գրավել աշխարհը՝ հավասարվելով մեկ տասնամյակ առաջ գրանցած ցուցանիշին: Այս հետընթացը չափազանց անհանգստացնող է: Անհապաղ պետք է ավելի շատ աշխատել, եթե ուզում ենք մինչև 2030-ը հասնել սովը զրոյացնելու Կայուն զարգացման նպատակին: Իրավիճակն ավելի է վատանում Հարավային Ամերիկայում և Աֆրիկայի շատ շրջաններում, մինչդեռ Ասիայում թերսնուցման նվազման միտումը նշանակալիորեն հապաղել է: ՄԱԿ-ի տարեկան զեկույցը պարզել է, որ կլիմայի փոփոխությունն ազդում է անձրևների հաճախականության և գյուղատնտեսության վարման համակարգի վրա: Կլիմայական այնպիսի ծայրահեղությունները, ինչպիսիք են՝ երաշտներն ու ջրհեղեղները, հակամարտությունների և տնտեսական անկման հետ միասին, սովի մակարդակի աճի հիմնական պատճառներն են»: Իրավիճակը Հայաստանում Մանրամասները ՄԱԿ-ի հայաստանայան գրասենյակի պաշտոնական էջում: |

Սպասվում է անձրև և ամպրոպ (լուսանկար)
308:24
«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
17102:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
14501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
16100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
15100:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
202Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
243Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
156Երեկ, 23:24
