«Կոչ ենք անում Ադրբեջանի առաջին տիկնոջն ու իրենց մայրերին՝ միանալ մեր ակցիային». զոհված զինծառայողների ծնողներ
![]() 749 Շաբաթ, 15 սեպտեմբերի, 2018 թ., 15:35 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնի տիկին Աննա Հակոբյանն այսօր հանդիպել է Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների հետ, ովքեր միանում են «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնությանը: «Կոչ եմ անում Ադրբեջանի առաջին տիկնոջն ու իրենց մայրերին՝ միանալ մեր ակցիային: Ես ուզում եմ հստակ լինի, որ մենք չենք խնդրում Ադրբեջանին, նրանց մայրերին, պաշտոնյաներին, դա իրենց որոշելիքն է՝ կիսո՞ւմ են մեր մոտեցումները, թե՞ չեն կիսում: Մեր գործողությունները կախված չեն նրանց գործողություններից և դա որևէ ազդեցություն չի ունենալու մեր անելիքների վրա»,- ասաց Ա. Հակոբյանը՝ հույս հայտնելով, որ ադրբեջանական կողմը կարձագանքի իրենց կոչին: Զոհված զինծառայողների ծնողներն արձագանքեցին, որ միանում են առաջին տիկնոջ կոչին, մերժում են պատերազմը և պայքարելու են խաղաղության հաստատման համար. «Մենք՝ մայրերս, կոչ ենք անում լռեցնել աշխարհի բոլոր հրանոթները։ Երեսուն տարի է՝ արցախաադրբեջանական հակամարտությունը մահաբեր վիշտ է Հայաստանի և Ադրբեջանի հոգեծին մայրերի համար»,- ասաց ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը: Անդրադառնալով վերջին շրջանում շահարկվող հողեր վերադարձնելու հարցին՝ Ուրֆանյանի մայրը շեշտեց, որ «այն սահմանները, որոնք գծվել են մեր հայրերի, տղաների, նրանց ընկերների ու եղբայրների արյամբ, ոչ մի ձև զիջման ենթակա չեն»: Նա տեղեկացրեց, որ ստեղծվել է «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամը, որի նպատակն է լինելու աջակցել Ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքներին և իրականացնել տարբեր միջոցառումներ։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
