«Վերջին օրերին հայկական կողմը խոցել է ադրբեջանցի 3 զինվորի». Փաշինյանի կոչն ու սպառնալիքը Իլհամ Ալիևին
![]() 3247 Կիրակի, 16 սեպտեմբերի, 2018 թ., 20:20 Ելույթ ունենալով Շենգավիթում՝ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին. «Իլհամ Ալիևի որդին զորակոչվել է բանակ: Դա շատ կարևոր իրադարձություն է, որովհետև ինչքան էլ փակ լինի Ադրբեջանն, ինչքան էլ հսկողության տակ լինի ազատ մամուլը, սոցցանցերը, այնուամենայնիվ, երկու ամիս է՝ նրանց ժողովուրդը հարց է դրել՝ ինչու է ՀՀ վարչապետի որդին ծառայում բանակում, իսկ քոնը՝ ոչ: Ադրբեջանի ղեկավարի որդին հասկանում էր, որ եթե ինքը սրի իրավիճակը, ինքը գիտի՝ զոհվելու են հասարակ ադրբեջանցիներն ու իր որդուն ոչինչի չի պատահի: Վերջին երեք օրերին ՀՀ զինված ուժերն ստիպված են եղել խոցել 3 ադրբեջանցի զինվորի: Եվ դա ոչ թե նրա համար, որ մեծ հաճույք է պատճառում, այլ որովհետև Ալիևի հրամանով կրակում էին մեր գյուղերի՝ Կոթիի, Բաղանիսի, Չինարիի վրա: Եվ նրանց կրակակետերը լռեցնելն իրավիճակը հանդարտեցնելու միակ հնարավորությունն է: Ամեն անգամ, երբ որ Ալիևը հոխորտում է Հայաստանի հասցեին, նա ճանապարհ է բացում հազարավոր մայրերին դժբախտացնելու համար: Բայց Ալիևն իր որդուն տարել է Բաքվի զորամասերից մեկը, նա ևս մեկ անգամ խաբում է իր ժողովրդին: Իմ որդին կամավոր մեկնել է Արցախ, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն ու Արցախը դարձել են մեկ տուն, և կապ չունի՝ որիս երեխային ինչ կպատահի: Եվ հիմա, եթե Ալիևը գնում է ճակատելու, ադրբեջանի ժողովուրդը պետք է պահանջի, որ նրա որդին ծառայի սահմանագոտում: Տեսնենք՝ այդ ժամանակ էլ նա իրեն նման լկտի ձևով կպահի: Նրան չի հետաքրքրում իր երկրի զինվորը, նրան միայն հետաքրքրում են իր միլիարդները: Որևէ ադրբեջանցի չպետք է մտածի, թե Ալիևը մտածում է իր հայրենիքի մասին: Նա միայն մտածում է իր թալանածը պահպանելու համար: Որևէ ադրբեջանցի ծնող մեզ չի կարող մեղադրել, որովհետև մենք հակագործողության դիմում ենք միայն այն պարագայում, երբ այլևս հնարավոր չէ համբերել: Եթե ես իմ զինվորին ուղարկեմ զոհվելու, առաջինն ուղարկելու եմ իմ որդուն»: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
6303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
133Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
174Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
137Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
281Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
253Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
300Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
236Երեկ, 19:30
