«Այդ 85 միլիոն դրամով երգել, պարելու փոխարեն կարելի էր սահմանամերձ Սարիգյուղի դպրոցը նորոգել». Ոսկան Սարգսյան
![]() 611 Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2018 թ., 12:20 Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2 օրից Հայաստանի անկախության տոնն է նշվելու, բյուջեից գրեթե 85 միլիոն դրամ է ծախսվելու, Հայաստանի անկախության դեմ այդքան գործ արած Հայաստանի 3 նախագահներին էլ հրավիրել են հանդիսությանը: Հայաստանն անկախ է այնքանով, որ դրոշ, գերբ, հիմն և այլ ատրիբուտներ ունի: Տնտեսության մեծ մասը՝ կապը, ենթակառուցվածքները, բանկերը, երկաթուղին, ատոմակայանը, հանքերը օտարի, հիմնականում՝ ռուսների ձեռքին են: Ռուս սահմանապահներն են հսկում Իրանի, Թուրքիայի հետ մեր սահմանները, «Զվարթնոց» օդանավակայանը: Ինչ անկախություն, եթե Հայաստանն ի վիճակի չէ անգամ երկրում խմելու ջրի մատակարարում, Երևանում աղբահանություն կատարել, այդ գործն օտար ընկերություններն են անում: Ինչպես «Թափառաշրջիկը» ֆիլմում Ռաջ Կապուրն էր երգում՝ «կոշիկները ճապոնական, գլխարկը՝ ռուսական, հոգին՝ հնդկական»: Մեզ հայկական ոգին է մնացել: Այդ 85 միլիոն դրամով երգել, պարելու փոխարեն կարելի էր սահմանամերձ Սարիգյուղի դպրոցը նորոգել, որ երեխաները կիսաքանդ հատակով դասարաններում դասեր չանեն»: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
