«1991թ. սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեի այս լուսանկարներն արդեն պատմական են դարձել». Ռուբեն Շուխյան
![]() 839 Ուրբաթ, 21 սեպտեմբերի, 2018 թ., 23:10 Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1991 թվականի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեի այս լուսանկարներն արդեն պատմական են դարձել: Այդ օրն իրոք տոն էր բոլորիս համար. ահա այսպես՝ շամպայնով, ծաղիկներով, մրգերով ու կոնֆետներով լի սեղաններով գնացինք ու ոգևորված քվեարկեցինք Հայաստանի անկախության համար: Թերևս սա այն եզակի դեպքն է մեր նորանկախ պատմության մեջ, որ այդքան արդար, ազնիվ ու միասնական՝ համարյա հարյուր տոկոսով «այո» ասացինք հանրաքվեում: Եվ դա իրոք միակ ճիշտ տարբերակն էր, ու հիմա էլ, չնայած մենք բոլորս իրար հետ շատ դժվարին ուղի ենք անցել ու դեռ էլի ենք անցնելու, մեկ է՝ հիմա նորից վստահ «այո» ենք ասում անկախությանը, որովհետև սա է ազգային պետություն ունենալու միակ ուղին ու գրավականը: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
