Այսօր «Սասունցի Դավիթ» ջոկատի հրամանատար Աշոտ Մանուկյանի ծննդյան օրն է
![]() 813 Ուրբաթ, 21 սեպտեմբերի, 2018 թ., 18:30 Սեպտեմբերի 21–ին «Սասունցի Դավիթ» ջոկատի հրամանատար Աշոտ Մանուկյանի 60-ամյակն է։ Աշոտ Մանուկյանը 1990 թվականի հունվարի 13-ին Ազատության հրապարակում հայտարարեց, որ պետք է ստեղծել կամավորական ջոկատ: Դավթաշենում ջոկատ կազմավորեց և երեք օր հետո մեկնեց Արցախ։ Առաջին իսկ օրերից ջոկատը կատաղի մարտեր է տվել՝ Երասխավանից մինչև Շուշիի ազատագրում։ Արամ Խաչատրյան համերգասրահում Աշոտ Մանուկյանին նվիրված հուշ երեկոյին մասնակցում էին հրամանատարի մարտական ընկերները, հարազատներն ու ընտանիքի անդամները։ Արկադի Տեր Թադևոսյանը «Սասունցի Դավիթ» ջոկատին միացել է 1990 թվականի մայիսին՝ որպես ռազմական խորհրդատու։ Նրա խոսքով՝ Աշոտ Մանուկյանից սովորելու շատ բան կար։ «Այն, ինչ պետք էր մարտի դաշտում, ինքը մտածում էր՝ հացից սկսած։ Մարտական ոգի ուներ նա։ Ես նրանցից եմ դա սովորել։ Ես ունեի ռազմական գիտելիքներ, իրենք մարտական ոգի»,- ասում է Կոմանդոսը։ Հրամանատարին շնորհավորելու էին եկել նաև մերօրյա հերոսները։ Ապրիլյան պատերազմին մասնակցած ու սեփական արյան գնով հայրենիք պահած տղաները հպարտ են, որ կարողացել են շարունակել Աշոտ Մանուկյանի գործը։ 1 ժամից ավել արցունքներ, ժպիտներ, հիշողություններ ու հաղթանակի իրական զգացում։ Երեկոյի ընթացքում հայրենասիրական երգերով հրամանատարին շնորհավորեցին Նունե Եսայանը, Արաբո Իսպիրյանը, Ներսիկ Իսպիրյանը, Մաշա Մնջոյանը, Արսեն Գրիգորյանը, Ասոն, Ռուսլանը, Համլետ Գևորգյանը, Լեյլա Սարիբեկյանը։ Իր պարային համարներով ելույթ ունեցավ նաև «Մուշ» պարային համույթը։ Աշոտ Մանուկյանն ու իր տղաներն Արցախի ամենաթեժ կետերում էին։ Անձնազոհ նվիրում, անսահման հայրենասիրություն ուներ Աշոտ Մանուկյանը, բայց այդպես էլ չապրեց Արցախյան պատերազմում կերտած հաղթանակի բերկրանքը։ Հրամանատարի կյանքի թելը կտրվեց հաղթանակը տոնելուց ընդամենը 4 ամիս առաջ։ ![]() |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
4207:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
11403:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
161Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
199Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
161Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
347Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
302Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
346Երեկ, 20:52

