Արթուր Վանեցյանը՝ Նաիրա Զոհրաբյանի հայտարարության մասին
![]() 171 Կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ., 10:10 Բաղրամյան պողոտայում գտնվող թիվ 78 դպրոցում քիչ առաջ քվեարկեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը. «Ընտրությունները տարբերվելու են նրանով, որ լինելու է ժողովրդի կամքն ու նրա քվեով ընտրվելու է քաղաքապետ. որևէ մեկի մոտ կասկած չի լինելու այդ ընտրության հետ կապված»: Անդրադառնալով Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը՝ ասաց. «ԱԱԾ-ն կատարում է իր աշխատանքը՝ լիազորությունների շրջանակներում: ԱԱԾ-ն չպետք է բարձրաձայնի իր կատարած աշխատանքների մասին: Հավաստիացնում եմ՝ կապ չունի՝ որ թեկնածուն կլինի, եթե կլինեն մարդկանց խմբեր, ովքեր կխախտեն օրենքը, կկրեն պատիժ»: Հարցին՝ թեկնածուներից մեկն ահազանգել է, դա հիմք չէ՞, որ պատկան մարմինները զբաղվեն այդ հարցով, ԱԱԾ տնօրենը պատասխանել է. «ԱԱԾ-ն երբևէ չպետք է խառնվի ընտրական պրոցեսների մեջ։ Եթե ոստիկանությունն աշխատում է, չեմ կարծում, որ պետք է միջամտենք»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
