Ընտրություններում 10:00-ի դրությամբ գրանցվել է 93 խախտում, 4 միջադեպ
![]() 563 Կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ., 10:35 «Ականատես» դիտորդական առաքելությունը տեղեկացնում է 2018թ. սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումների մասին: Ժամը 08:13-ին Արաբկիրի 4/28 ընտրատեղամասում գրանցվել է քվեարկության գաղտնիության խախտում. քվեախցիկի ետնամասում առկա է դուռ: Նաև դռան վերևի մասում առկա է բաց լուսամուտ։ Քվեարկության գաղտնիության մեկ այլ խախտում է գրանցվել Շենգավիթի 8/15 ընտրատեղամասում ժամը 08:16-ին: Դիտորդը հայտնել է, որ տեղամասի բացումից հետո մոտ 30 հատ ծրարի վրա հանձնաժողովի անդամի կողմից դրվել է կնիք: Այս պահին կնիք արդեն չեն դնում: Առավել հաճախ կրկնվող խախտումներ են գրանցվել՝ Տեղամասի անմատչելիություն (52,2%), Քվեարկության սենյակի կահավորման հետ Վիճակահանության կարգի խախտումս (10%), Իրավունքների խոչընդոտում (5,6%), Չհրկիզվող պահարանի հետ կապված խնդիր (5,6%): Այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ գրանցվել է 93 խախտում, 4 միջադեպ: Ընտրախախտումների քարտեզը պատկերում է «Ականատես» նախաձեռնության («Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություններ և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնություն) դիտորդների կողմից բացահայտված խախտումները: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
