ԲՀԿ աշխատակիցը մանրամասներ է պատմում իրենց աշխատավարձը չվճարելու վերաբերյալ
![]() 268 Հինգշաբթի, 27 սեպտեմբերի, 2018 թ., 15:15 ԲՀԿ-ն ընտրություններից հետո հրաժարվել է վճարել իր աշխատակիցներին այսօրվա հրապարակումից հետո MAMUL.am-ի խմբագրությունը նոր նամակներ է ստանում քաղաքացիներից: Մասնավորապես, նրանցից մեկը գրել է, որ ԲՀԿ-ն չի վճարել ակտիվիստներին խոստացված գումարը, որը, նրա խոսքով, տատանվում է 50-60 հազար դրամի սահմաններում: «Ես որպես ակտիվիստ էի ԲՀԿ Զեյթունի շտաբերից մեկում՝ հանրահավաքներ, բուկլետների բաժանում, համակիրների մոտավոր հաշվարկ և այլն: Սկզբում ասացին՝ մի մասը մինչև ընտրություններ, մյուս մասն էլ հետո կվճարենք: Եվ այդպես գրեցինք սառույցին, մինչև այսօր... Պատճառաբանեցին՝ իբր թե դա կորակվեր որպես ընտրակաշառք, դրա համար էլ չեն տալիս, մինչև ընտրությունները վերջանան... Կոնկրետ իմ շտաբի պետին կանչեցին հարցաքննության՝ իբր մարդկանց ցուցակագրելու, կաշառք խոստանալու հիմքերով, և իրեն էին ասել կենտրոնական շտաբից, որ գումար չի լինելու՝ իբր չենք կարողացել լավ ագիտացիա անել: Բայց մի բան կարող եմ համոզված ասել, որ մեր շտաբում ոչ մի ընտրակաշառքի մասին նույնիսկ խոսակցություն չի եղել: ԲՀԿ-ն ու ոստիկանությունը շփոթում են ընտրակաշառքն աշխատավարձի հետ»,- գրել է քաղաքացին՝ հավելելով. «Ենթադրում եմ, որ Գ. Ծառուկյանը դժգոհ է մնացել, գումար չի փոխանցել, շտաբերն էլ իրենց հերթին մեզ չեն վճարել: Տենց շատ ակտիվիստներ կան, ովքեր ուղղակի լռում են, որպեսզի քաշքշուկների մեջ չընկնեն»: MAMUL.am-ը կիմին դիմում է քաղաքացիներին. եթե Դուք ևս տիրապետում եք նման տեղեկությունների, հայտնվել եք նման իրավիճակներում, որտեղ ոտնահարվել(ում) են ձեր իրավունքները, խնդրում ենք գրել մեկնաբանություններում, ուղարկել նամակ, կամ զանգահարել մեր խմբագրություն: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
