«Ես հիմա կգնամ Ազգային ժողով». Նիկոլ Փաշինյան
![]() 359 Երեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2018 թ., 22:05 «Այդ խայտառակ օրենքը 21 օրվա ընթացքում պետք է ՀՀ նախագահը ստորագրի կամ դիմի ՍԴ՝ դրա սահմանադրականությունը վիճարկելու համար: Ինձ կլիազորեք, որ ես դիմեմ ՀՀ նախագահին՝ կոչ անելով չստորագրի այն»,- հայտարարեց Ն. Փաշինյանը՝ հավելելով,- երբ նշված նախարարների ու մարզպետերի ազատման մասին որոշումը դե յուրե կմտնի ուժի մեջ, ուրեմն դրանից հետո ես հրաժարական կտամ վարչապետի պաշտոնից: Ինչո՞ւ: Նախ, որպեսզի որևէ մեկը չմտածի, թե ես կառչած եմ ՀՀ վարչապետի պաշտոնից: 8-րդ օրն ԱԺ-ն պետք է նոր վարչապետ ընտրի, եթե այդ ընթացքում չընտրի, պետք է ևս 7 օր ժամանակ անցնի, ընտրի նոր վարչապետ: Եթե չընտրեց նոր վարչապետ, տեղի կունենան ԱԺ արտահերթ ընտրություններ: Եթե կպարզվի, որ ժողովուրդը կանգնած է հանուն այդ ընտրությունների, կկարողանանք թույլ չտալ, որ ԱԺ-ն նոր վարչապետ ընտրի: Հրաժարականից հետո, ողջ ընթացքում ես շարունակելու եմ կատարել վարչապետի պարտականությունները»: Նա հայտարարեց, որ Դեմիրճյան փողոցով քիչ անց մուտք կգործի Աժ տարածք՝ բանակցելու այնտեղ գտնվող պատգամավորների հետ՝ ստեղծված վիճակը հաղթահարելու համար: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
