«Այդ ուղերձը ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի մեր գործընկերների կողմից ընկալվել է». Նիկոլ Փաշինյան
![]() 692 Չորեքշաբթի, 03 հոկտեմբերի, 2018 թ., 02:30 «Մենք ցույց տվեցինք, որ հենց այսօր Հայաստանում քաղաքական արտահերթ ընտրություններ անցկաացնելը համազգային պահանջ է,- ԱԺ դիմաց տեղի ունեցած հանրահավաքին ասաց վարչապետը:- Եվ այն քաղաքական ուժերն, ովքեր դեմ կգնան ժողովդրի պահանջին, ուղիղ պատերազմ են հայտարարում ժողովրդին: Եվ այդ ուղերձը ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի մեր գործընկերների կողից ընկալվել է: Բայց որևէ գրավոր պայմանավորվածություն չկա, միայն բանավոր են խոստացել: Մենք այսօր ԱԺ դռներն էլ բացեցինք, շնորհավորում եմ ձեզ: Իմ խորհուրդն է, որ ԱԺ դռները, Բաղրամյան 26-ի դռների պես, բաց լինեն ժամը 10:23-ը: Սա նշան կլինի, որ պատգամավորները հասկանում են ժողովրդի ուղերձը»: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մտադիր է անպայման մասնակցել Շառլ Ազնավուրի վերջին հրաժեշտի արարողություններին: «Հեռախոսազրույց ունեցա նախագահ Արմեն Սարգսյանի հետ և իմ տպավորությամբ ինքը բնականաբար ժողովրդի դեմ որևէ քայլ չի անի, բայց ինքը Նյու Յորքում է, ինքն էլ կգա Փարիզ՝ մասնակցելու Ազնավուրի հուղարկավորությանը: Մենք կհանդիպենք, կզրուցենք, միասին կգանք Հայաստան: Դրանից հետո ես հրաժարական կտամ՝ մնալով վարչապետի պաշտոնակատար, ինձ նման նաև՝ կառավարության անդամները: Իմ հրաժարականի պահից քաղաքական պրոցեսների ամբողջ վերահսկողությունը կիրականացնի ժողովուրդը, և եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կտան տեսական հնարավորություն խորհրդարանական ուժերին առաջադրել վարչապետի թեկնածու, նրանք դա կանեն: Իշխանությունը ձերն է, դուք ինչպես որ կորոշեք, այնպես էլ կլինի»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
