Արտակ Զեյնալյանը՝ համաներում հայտարարելու մասին
![]() 448 Հինգշաբթի, 04 հոկտեմբերի, 2018 թ., 22:15 Արդարադատությաննախարար Արտակ Զյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է համաներում հայտարարելու մասին. «Հարգելի ընկերներ Թեև Հայաստանի ՔԿՀ-ներում այսօր չունենք գերբեռնվածության խնդիր, ավելին, ներկայում գրանցված է դատապարտված և կալանավորված անձանց ամենացածր ցուցանիշը (1870 դատապարտյալ և 1101 կալանավորված անձ), այդուհանդերձ, Կառավարությունը վարչապետի գլխավորությամբ որոշեց դիմել բացառիկ քայլի և Կառավարության այսօրվա նիստում դռնփակ ռեժիմով քննարկված «Համաներման մասին» օրենքի նախագիծն արժանացրեց հավանության: Այն պետք է ընդունի Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Նոր կառավարության կազմավորման առաջին իսկ օրվանից աշխատել ենք այս նախագծի վրա ու այն պատրաստ է եղել դեռևս մայիսին, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաներումը զուտ քաղաքական գործընթաց չէ, այլև՝ իրավական, կառավարչական և որը պահանջում է խորը ուսումնասիրություն ու վերլուծություն, հաշվարկ, կանխատեսումներ՝ այն այսօր ներկայացվեց Կառավարության հաստատմանը: Սիրելիներս, համաներմանը չի կարելի վերաբերվել որպես մեխանիկական գործընթացի, իսկ առիթին, որպես՝ պատրվակի: Այս համաներումը կատարվում է ի նշանավորումն Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի: Պետք է գիտակցել, որ Կառավարությունը, Ազգային ժողովը, պետությունը, դատապարտյալին, հանցագործության մեջ կասկածվողին ներում է, ազատում է պատժից հանրության անունից՝ ում դեմ ուղղված է եղել ներվողի կողմից գործած հանցանքը, ում առջև նա մեղք է գործել (առաջնորդվում ենք դատական ակտերի օրինականության կանխավարկածով՝ չմասնավորեցնելով այն դեպքերը, երբ դատական ակտերի արդարացիության նկատմամբ առկա է հանրության տարակուսանքը): Անձը պետք է փոխի իր վարքագիծն ու վերաբերմունքը հանրության, պետության, մարդու և մարդու իրավունքների հանդեպ և, ազատության մեջ հայտնվելով, անի առավելագույնը՝ անազատության ու քրեակատարողական հիմնարկների ճանապարհը մոռանալու համար, իսկ ներվածի կողմից կրկին հանցանք կատարելու, անձանց՝ հանրության ներկայացուցիչների իրավունքները խախտելու դեպքում, Կառավարությունը կկորցնի այն վստահության ռեսուրսը, որ ստացել էր հանրությունից: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
8403:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
143Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
183Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
145Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
301Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
268Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
316Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
243Երեկ, 19:30
