Արմեն Գրիգորյանը՝ հոր ինքնասպանության պատճառների մասին
![]() 876 Հինգշաբթի, 04 հոկտեմբերի, 2018 թ., 22:35 Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր հոր ինքնասպանության դեպքին. «Սիրելի ընկերներ, հարազատներ, հարգելի քաղաքացիներ Անչափ զգացված եմ այս ծանր պահին կողքիս լինելու և ձեր խոսքերով զորակցելու համար։ Ուզում եմ նշել, որ հայրս՝ Վալերի Մուշեղի Գրիգորյանը, կյանքի վերջին մեկ տարում ունեցել է ալցհայմերի հիվանդություն, ինչն էլ իր ազդեցությունն է ունեցել կյանքից հեռանալու նրա որոշման վրա։ Երբ առաջին անգամ լսեցի, թե ինչպես է մահացել հայրս, սկսեցի մտովի կռվել նրա հետ, բայց հետո հասկացա, որ դա իր որոշումն է, և ես հարգում եմ այդ որոշումը։ Այս հարցում իմ ընկալման ելակետն ազատությունն է, որը ամենակարևոր բանն է, որ մարդը կարող է ունենալ: Ես ընդունում եմ իր այդ որոշումը որպես իր կամքն ազատ արտահայտելու միջոց: Ավելին, համոզված եմ, որ սիրո արտահայտման ամենաբարձր ձևը սիրելի մարդուն իր նախընտրած կերպ լինելու ազատություն տալն է, ինչպես նաև ընդունել սիրած մարդուն այնպիսին, ինչպիսին ինքն է նախընտրում լինել։ Ինձ համար մահը երբեք չի եղել ողբալու կամ սգալու առիթ։ Այն հնարավորություն է արժևորելու մարդու ապրած կյանքը և այն ամենը, ինչ կարողացել է ստեղծել և փոխանցել մարդն իր կյանքի ընթացքում։ Հայրս իր երեխաների մեջ սերմանել է այնպիսի արժեքներ, ինչպիսիք են սկզբունքայնությունը, անարդարության նկատմամբ անհանդուրժողականությունը, ցանկացած իրավիճակում մարդ մնալու կարելիությունը։ Նրա ցույց տված օրինակների շնորհիվ ես սովորել եմ, որ կյանքն անընդհատ կանգնելու և պայքարելու հնարավորություն է: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ զորակցեցին և փորձեցին կիսել ու թեթևացնել իմ և իմ ընտանիքի վիշտը»։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
