Հայաստան այցելած ռուսաստանցի կին գործիչներն Աննա Հակոբյանի հետ մեկնել են Արցախ
![]() 799 Կիրակի, 07 հոկտեմբերի, 2018 թ., 11:30 ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրավերով «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակներում Հայաստան ժամանած ռուսաստանցի կին գործիչներն օգտագործել են հնարավորությունը՝ ոլորտային հանդիպումներ ունենալու պատասխանատու անձանց եւ հնարավոր շահառուների հետ։ Գրող, «Ռուսկի բուկեր» և «Մեծ գիրք» մրցանակների դափնեկիր Լյուդմիլա Ուլիցկայան երեկ Երևանի «Զանգակ» գրատանը հանդիպել է հայաստանցի ընթերցասերների հետ: Հանդիպմանը ռուսաստանցի անվանի գրողը հատվածներ է ընթերցել է իր հայտնի ստեղծագործություններից, այնուհետև պատասխանել ներկաների հարցերին: Տիկին Ուլիցկայան հանդիպման ընթացքում խոսել է նաև հակամարտության կողմերի միջև խաղաղության հաստատման գործում կանանց դերի և առաքելության մասին: Реклама 10 Երեւանի «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ է այցելել «Կամավորներն ի օգնություն որբ երեխաների» հիմնադրամի նախագահ Ելենա Ալշանսկայան՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանի եւ «Բարի մամա» ՀԿ-ի հիմնադիր Մարինա Ադուլյանի ուղեկցությամբ։ Այցը կազմակերպվել էր տիկին Ալշանսկայայի ցանկությամբ՝ մանկատանն ընդհանուր ծանոթության նպատակով։ ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլիթ Հակոբյանի եւ մանկատան աշխատակիցների մասնակցությամբ քննարկմանը անդրադարձ է եղել երեխաների՝ մանկատանը հայտնվելու պատճառներին եւ դրանց հաղթահարման միջոցների ձեռնարկմանը։ Աուտիզմ, Դաունի համախտանիշ, տեսողության, լսողության եւ այլ խնդիրներ ունեցող անձանց վերականգնման եւ սոցիալիզացման ծրագրերով զբաղվող «Երազանքի դահուկներ» ՀԿ-ի ղեկավար Աննա Շիլովան հանդիպել է Ծաղկաձոր համայնքի ղեկավարի տեղակալ Գարիկ Հայրապետյանի, Ծաղկաձորի ճոպանուղու ներկայացուցիչ Արտավազդ Վարդանյանի, Ծաղկաձորի հյուրանոցների միության տնօրեն, լեռնադահուկային մարզիչ Էդգար Սողոմոնյանի հետ։ Տիկին Շիլովան իր գլխավորած կազմակերպության աջակցությունն է առաջարկել լեռնադահուկային մարզիչների վերապատրաստման գործում՝ որպեսզի նրանք պատրաստ լինեն մարզելու նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց, մասնավորապես՝ երեխաների։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նվազագույն ներդրումների գնահատում անելու վերաբերյալ։ Ըստ նախնական պայմանավորվածության՝ անհրաժեշտ սարքավորումները ձեռք բերելուց հետո մարզիչների խումբը կվերապատրաստվի կամ Ռուսաստանում, կամ ռուսաստանցի մասնագետների կողմից՝ հենց տեղում, ինչը նրանց հնարավորություն կտա տիրապետելու հաշմանդամություն ունեցող անձանց մարզելու որոշակի գործնական հմտությունների։ Այսօր ռուսաստանցի կին գործիչների խումբը Արցախում է, որտեղ նրանք ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ուղեկցությամբ մեկնելու են առաջնագիծ՝ խաղաղության իրենց ուղերձը հղելու հակամարտության կողմերին։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
