Փաշինյանի շնորհավորական ուղերձը Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ
![]() 579 Կիրակի, 07 հոկտեմբերի, 2018 թ., 13:25 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ և հաջողության անկեղծ մաղթանքներս Ռուսաստանի եղբայրական ժողովրդին ծառայելու գործում։ Համոզված եմ, որ պետական և քաղաքական գործունեության Ձեր հարուստ փորձը, սահմանված նպատակներին հասնելու հարցում սկզբունքայնությունը և հետևողականությունը հետայսու ևս նպաստելու են ռուսական պետականության ամրապնդմանը: Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում։ Այդ հարաբերությունները հիմնված են մեր երկրների ժողովուրդների բարեկամության և փոխադարձ վստահության դարավոր ավանդույթների վրա: Այս համատեքստում ես հատկապես գնահատում եմ մեր միջև հաստատված անձնական հարաբերությունները, որոնք, անշուշտ, լրացուցիչ ազդակ են հաղորդում բոլոր ոլորտներում հայ-ռուսական համագործակցության շարունակական զարգացմանը, այդ թվում նաև բազմակողմանի հարթակներում և ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում: Գոհունակությամբ եմ արձանագրում, որ մեր երկրների միջև համագործակցության խորացման փոխադարձ շահագրգռվածությունը թույլ կտա հետագայում ևս օգտագործել Հայաստանի և Ռուսաստանի միջպետական համագործակցության զգալի ներուժը՝ հարստացնելով հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները, ինչպես նաև նպաստելով մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը: Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություն Ձեր բոլոր նախաձեռնություններում»: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
