Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը ռուս կանանց արցախյան այցին
![]() 1250 Երկուշաբթի, 08 հոկտեմբերի, 2018 թ., 15:05 Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում ռուս կանանց արցախյան այցին: «Նրանք, ովքեր խաղաղություն են ցանկանում, չպետք է շարունակեն պատերազմը, նրանք, ովքեր ցանկանում են կանխել մարդկային զոհերը, չպետք է օկուպացնեն այլ պետությունների հողերը»,- հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում: Բացի այդ, Բաքվում «ուսումնասիրում են» այցը, որից հետո որոշում կկայացվի՝ ՌԴ քաղաքացիներին «Ադրբեջանի օկուպացված տարածքներ անօրինական այցի» համար «սև ցուցակում» ներառելու մասին: Հիշեցնենք, որ երեկ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն իր տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ հանդիպել էր Աննա Հակոբյանի և նրա նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասնակից՝ Ռուսաստանի հասարակական, քաղաքական, գրական, մշակութային և լրատվական ոլորտների մի խումբ ներկայացուցիչների հետ: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
