Ավստրալահայ Աղաջանյանների ընտանիքն այսօր ժամանեց Հայաստան՝ մշտական բնակության (տեսանյութ)
![]() 891 Չորեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2018 թ., 19:45 ՀՀ սփյուռքի նախարարությունից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 10-ին Ավստրալիայից իրենց երկու երեխաների հետ Հայաստան են ժամանել ամուսիններ Արա Աղաջանյանն և Մարինա Օգանեսյանը, որոնք որոշել են բնակություն հաստատել Երևանում: «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորել են ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր Գրիգորյանը, նախարարության աշխատակիցները և ընտանիքի բարեկամները: Բաբկեն Տեր Գրիգորյանը, բարի գալուստ մաղթելով հայրենադարձ ընտանիքին, կարևորել է հայրենիք վերադառնալու որոշումը՝ հույս հայտնելով, որ նրանց քայլը շատ սփյուռքահայերի համար օրինակ կդառնա: «Այս ընտանիքի հայրենադարձվելը խոսում է այն մասին, որ սփյուռքը հետաքրքրված է Հայաստանով, որ սփյուռքահայերը այլևս Հայրենիք են գալիս ո՛չ թե զբոսաշրջիկի կարգավիճակով, այլ սեփականատիրոջ իրավունքով»,- ընդգծել է փոխնախարարը: Արա Աղաջանյանն էլ նշել է, որ իրենց ուրախությունն ու հուզմունքն աննկարագրելի են, քանի որ այս օրվան երկար են սպասել: Լինելով տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) մասնագետ՝ նա ցանկանում է իր վերադարձով օգտակար լինել Հայաստանի զարգացմանը, ներդրում անել և աշխատատեղեր ստեղծել: «Դեռ անցյալ տարի էինք որոշել Հայաստանում հաստատվել, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվում էր: Գարնանը Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը նոր խթան հանդիսացավ, որոշեցինք շտապել և մինչև տարեվերջ հայրենիք տեղափոխվել: Մեծ հույսերով ենք եկել: ճիշտ է, գիտակցում ենք, որ դժվարությունների բախվելու ենք, բայց չենք վհատվում, քանի որ գիտենք՝ ամեն ինչ լավ է լինելու»,- նշել է Արա Աղաջանյանը: Մարինա Օգաննեսյանը ընդգծել է, որ հայրենիքում մշտական բնակություն հաստատելու հիմնական պատճառն իրենց երեխաների՝ 10-ամյա Արսենի և 13-ամյա Գայանեի ապագայով մտահոգ լինելն է եղել: «Մեր երեխաները ծնվել և մեծացել են հեռավոր Սիդնեյում, սակայն հաճախակի այցելել և սերտ կապ են ունեցել Հայրենիքի հետ: Մենք էլ ամեն կերպ հետևել ենք նրանց ինքնության ու ազգային դիմագծի պահպանմանը: Սա է պատճառը, որ ցանկանում ենք, որ նրանք Հայաստանում դպրոց հաճախեն և իրենց ապագան այստեղ կերտեն»,-ասել է Մարիա Օգաննեսյանը: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
11802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14500:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
191Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
213Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
146Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
273Երեկ, 23:12
