«Դուք գիտեք, թե ինչ տեղ է գրավում Հայաստանը ֆրանսիացիների սրտում». Մակրոն
![]() 441 Հինգշաբթի, 11 հոկտեմբերի, 2018 թ., 11:50 «Դուք գիտեք՝ ինչ բարձր տեղ է գրավում ձեր երկիրը ֆրանսիացիների համար: Հայաստան բառը հուզիչ զգացմունք է արթնացնում ֆրանսիացիների հոգում»,- Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի իր ելույթում ասաց Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Նա ևս մեկ անգամ ցավակցություն հայտնեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ. «Նա երգում էր ու պահպանում հայկականությունը, կազմակերպում էր օգնության գործընթացներ, խրախուսում քաջությունը: Շառլ Ազնավուրը խորհրդանշում է մի կյանք, որն արտահայտում է այն ամենը, ինչը մեզ միացնում է, բայց գաղթականի որդին չուներ ոչինչ, հայերեննն իր առաջին լեզուն էր, երկրորդը՝ վրացերենը»: «Ֆրանկոֆոն երկրների ընտանիքը միասնական է ու համախմբված: Այս լեզուն կարողացել է ընդունել բոլորի մտքերը: Մեր տեսլականն արտահայտվելով լեզվաբանական ընկերությամբ՝ ամեն օր վերաիմաստավորվում ու թարմացվում է: Բոլոր հույսերը, եղբայրության, խաղաղության, արդարության ցանկությունները կազմում են մեր կազմակերպության հիմնաքարերը: Այս գագաթնաժողովը հավաքվում է շատ հատուկ պահի, տեսնում ենք հսկայական փոփոխություններ աշխարհով մեկ: Աշխարհում իրավիճակը խաթարված է ստերով, ատելության քարոզներով: Այն բոլոր կանոնները, որ կարողացել ենք համախմբվել վերջին տարիներին, այլևս չեն գործում: Արժանապատվության, իրավահավասարության հարցերը հարձակման են ենթարկվում: Ի՞նչ կարող է անել Ֆրանկոֆոնիան. աշխատել այնպես, որ բոլորիս հրավիրի սթափության, Ֆրանկոֆոնիան պետք է ուղղված լինի երիտասարդությանը: Մեր առաջին պայքարը պետք է լինի նրանց աշխատանք ու կրթություն մատուցելը... »,- ասել է Ֆրանսիայի նախագահը: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
