«Նման հանգստությունն իր լավ և վատ կողմերը կարող է ունենալ». Աշոտ Ասատրյան
![]() 537 Շաբաթ, 13 հոկտեմբերի, 2018 թ., 17:30 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջնագծում որոշակի հանգստություն է տիրում, որոշ վայրերում նույնիսկ իրավիճակը չափից շատ հանգիստ է։ Ըստ երևույթին դա պայմանավորված է Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունից։ Առաջնագծում իրավիճակի լարվածության թուլացմանը ուղղված քայլերից ամենահեշտը քայլը արված է՝ բանավոր պայմանավորվածությունը, սակայն պետք է այժմ առավել լուրջ քայլեր իրականացնել, որպեսզի ադրբեջանական կողմը չփորձի դա հետագայում ծառայեցնել իր շահերին։ Նման հանգստությունը իր լավ և վատ կողմերը կարող է ունենալ։ Լավ է, որ այս պահին մեր բանակի զինծառայողները առավել հանգիստ պայմաններում են պահպանում հայրենիքի սահմանները, սակայն պատերազմական դրության մեջ գտնվող երկրում բանավոր պայմանավորվածությամբ հանգստությունը, երբ մի քիչ երկար է տևում ու դրան համապատասխան ընթացք չի տրվում, ապա հետագայում ժողովուրդը սովոր է դրան, բայց դրա միանգամից խախտումը պանիկայի առիթ է դառնում։ Անկախ ամեն ինչից մեր զինվորները չեն կորցնում իրենց զգոնությունը, չեն թուլացնում հսկողությունը ու ցանկացած պահի պատրաստ են պատժել թշնամուն իր կատարած սադրանքների համար։ Մեզանից հասնում է ամուր պահենք զինվորների թիկունքը, թե որպես քաղաքացի և թե որպես պետական պաշտոնյա։ Բոլոր շերտերը պետք է միշտ զգոն լինեն, որպեսզի զինվորը առավել ամուր կանգնած լինի իր սահմանին։ Բոլորին անփորձանք ծառայություն»։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
