Արցախ այցելած ռուսաստանցի կանայք հայտնվել են Ադրբեջանի «սև ցուցակում»
![]() 465 Երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2018 թ., 17:45 ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակում Արցախ այցելած ռուսաստանցի կանայք հայտնվել են Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում»: Ցուցակում են հայտնվել, մասնավորապես, հասարակական գործիչ Աննա Ֆեդերմեսերը, «Կամավորները հօգնություն որբ երեխաների» հիմնադրամի նախագահ Ելենա Ալշանսկայան, «Ժենսկիյ դիալոգ» կուսակցության առաջնորդ Ելենա Սեմերիկովան, լրագրող, կինովավերագրող Եկատերինա Գորդեևան, լրագրող, հեռուստառադիոհաղորդավար Կիրա Ալտմանը, «Երազանքի դահուկներ» հիմնադրամի ղեկավար Աննա Շիլովան, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ, չմշկասահորդ, Պետդումայի պատգամավոր Սվետլանա Ժուրովան և գրող, թարգմանիչ և սցենարիստ Լյուդմիլա Ուլիցկայան: Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ վերոնշյալ անձինք հայտնվել են «սև ցուցակում»՝ «Ադրբեջանի օկուպացված տարածքներ անօրինական այցի» պատճառով՝ չնայած Բաքվի «զգուշացումներին»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
