«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, Մանվել Գրիգորյանի հարազատները հրաժարվել են նրանից». փաստաբան (տեսանյութ)
![]() 790 Չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ., 15:35 Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը նշել է, որ Մանվել Գրիգորյանի կալանավորման ու գործի քննության մասով վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունից հետո, Մ. Գրիգորյանի հարազատները հրաժարվել են նրանից: «Պաշտոնապես հայտարարում եմ մեծարգո վարչապետ, որ Ձեզ ճիշտ չեն իրազեկում և Դուք չեք տիրապետում այս դրվագով իրավիճակին: Հանձնարարեք կոմպետենտ անձին, որպեսզի վերջինս ստուգի և Ձեզ զեկուցի, թե ինչ հիմքեր կան, որ Մանվել Գրիգորյանը շարունակի կալանքը կրելու: Եթե կան նման հիմքեր, ապա ես՝ որպես իրավաբան և փաստաբան, ստախոս եմ: Իսկ հիմքերի բացակայությունը կփաստի, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունենում դասական խոշտանգում»,- հայտարարել է փաստաբանը: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ԱԱԾ-ն բերման էր ենթարկել և ձերբակալել գեներալ Մանվել Գրիգորյանին: Ըստ հաղորդագրության՝ ԱԱԾ աշխատակիցները, հանցավորության դեմ պայքարին ուղղված իրենց գործառույթների իրականացման շրջանակներում, Էջմիածին քաղաքում, երկու տարբեր քրեական գործերով, միաժամանակ իրականացրել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք: Հիշեցնենք նաև, որ Երևանի ընդհանուր իրավասությանն դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը։
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
