Բոլթոնը՝ Հայաստանին և Ադրբեջանին զենքի հնարավոր վաճառքի մասին
![]() 509 Հինգշաբթի, 25 հոկտեմբերի, 2018 թ., 15:15 ԱՄՆ նախագահի ազգային անվտագության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն այսօր Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ 907-րդ լրացման գործողության և Հայաստանին ու Ադրբեջանին զենքի վաճառքի հնարավորության շուրջ դեռևս որոշում չի կայացվել: Ավելի վաղ Բոլթոնն «Ամերիկայի ձայն»-ին հայտնել էր, որ նախագահ Թրամփը կարող է չեղարկել Բաքվին օգնություն տրամադրելն արգելող 907-րդ լրացումը: «Ներկա պահին որոշում չի ընդունվել: Չեմ կարող կանխատեսել, թե ինչպիսին կլինի երկու կողմերին զենքի վաճառքի հարցի շուրջ որոշումը»,- ասել է Բոլթոնը: Թրամփի խորհրդականն ընդգծել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը նախապատվությունը տալիս են ռուսական զենքին: «Մեր սպառազինությունն, ամեն դեպքում, ռուսականից լավն է»,- հավելել է նա՝ նշելով, որ հարցը պետք է քննարկվի ամերիկյան օրենսդրության շրջանակներում: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ հայտնելով, որ «Բոլթոնի հետ բանակցություններն անցել են խիստ դրական մթնոլորտում»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
