Մանվել Գրիգորյանը 10.5 մլն դոլար արժողությամբ տարածք է նվիրաբերում պետությանը
![]() 761 Ուրբաթ, 26 հոկտեմբերի, 2018 թ., 15:05 Կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանը, ՍիվիլՆեթ-ի տրամադրության տակ հայտնված տեղեկության համաձայն, դիմել է կառավարությանը՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը։ Այն ընդգրկում է 5445 քմ մակերեսով շենք-շինություններ։ Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը նվիրաբերվող տարածքի շուկայական արժեքը գնահատվում է 5.84 մլրդ դրամ՝ ավելի քան 10.5 մլն դոլար։ Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանն այս հարցով արդեն դիմել է կառավարությանը։ ՍիվիլՆեթի հետ զրույցում փաստաբանն ասել է, որ «չի տիրապետում այդ ինֆորմացիային»։ «Գործարք պետք է լինի, մինչև գործարքը չլինի․․․Այս պահին այդպիսի գործարք չկա»,- նշել է Բաղդասարյանը։ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, մինչդեռ, ՍիվիլՆեթի հետ զրույցում տեղեկացրել է. «Մեզ գրությամբ դիմել է Մանվել Գրիգորյանի լիազոր ներկայացուցիչը՝ հայտնելով, որ պատրաստ են նվիրաբերել նշված գույքը ՀՀ-ին՝ առանց որևէ նախապայմանի։ Սահմանված կարգով կազմակերպելու ենք գույքի ընդունման գործընթացը»։ Լոռեցյանի խոսքով՝ նշված խոշոր գույքը պետությանը նվիրաբերելու պատճառներն իրենց հայտնի չեն։ Որոշված չէ նաև, թե ինչ նպատակներով է օգտագործվելու այդ տարածքը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
