Նիկոլ Փաշինյանը՝ ամերիկյան սպառազինության և Արցախի հարցում որոշումներ կայացնելու մասին
![]() 842 Շաբաթ, 27 հոկտեմբերի, 2018 թ., 15:10 «Կառավարությունը որևէ կերպ սահմանափակված չէ, եթե ԱՄՆ-ից սպառազինություն ձեռք բերելու շահավետ առաջարկ կլինի մեզ համար՝ մենք կքննարկենք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Հայաստանի նոր իշխանություններին ամերիկյան սպառազինություն ձեռք բերելու առաջարկի մասին: Անդրադառնալով դիտարկմանը, որ Ջ. Բոլթոնը հայտարարել էր, թե ԱԺ ընտրություններում հաղթելուց և վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը կարող է վճռական որոշումներ կայացնել Արցախի հարցում, քանի որ դա հնարավորություն կտա իրեն առաջնորդություն ստանձնել, Ն. Փաշինյանն ասել է. «Ամեն մեկը կարող է խոսել իր անունից։ Ջոն Բոլթոնը խոսում է իր անունից, և Ջոն Բոլթոնը, և ընդհանրապես որևէ մեկը չի կարող խոսել իմ անունից: Այո, ընտրվելը հնարավորություններ կտա, բայց ես ասել եմ, որ չի կարող լինել որևէ լուծում, որը ընդունելի չի լինի Հայաստանի և Արցախի ժողովուրդների և Արցախի իշխանությունների համար: Հարցի գլոբալ կարգավորման առումով հասկանում ենք, որ որևէ լուծում պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար: Որևէ լուծման պարագայում մենք պետք է լինենք հրապարակային»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
