«Ես փաստեր չունեմ, բայց համոզված եմ». Ռիմա Դեմիրճյան
![]() 515 Շաբաթ, 27 հոկտեմբերի, 2018 թ., 17:00 «Ես փաստեր չունեմ, բայց համոզված եմ, որ այստեղ և այնտեղ ուժեր կային, որոնց Կարեն Սերոբիչը շատ խանգարեց: Կարեն Սերոբիչի կատարած աշխատանքը միայն շինությունները չէին, միայն տնտեսության ու բարեկեցության բարձրացնելը չէր, քանի որ նրա վաստակը շատ ավելի մեծ է, որը դեռ չի հասկացվել։ Հիմա շատ բան չեմ կարող ասել, բայց դա պայմանավորված էր Մեղրի-Քաջարան ճանապարհի շինարարությամբ, Նյուվադա-Նախիջևանի շինարարության կասեցման հետ և այլն, մնացածը հասկացեք։ Սրանք կարևոր աշխարհաքաղաքական հարցերին էին, եթե մեկը կատարվեր, մյուսը՝ ոչ, մենք հիմա անկլավային փոքր երկիր կլինեինք»,- այսօր Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ լրագրողներին ասաց օրը սպանված ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը: Այն հարցին, թե սպասո՞ւմ է, որ կբացահայտեն հոկտեմբերի 27-ի գործը, Ռիմա Դեմիրճյանը նշեց. «Անկախ նրանից կհասնեն հաջողության, թե ոչ, պետք է հասարակությանը հանգստացնել, չմտածեք, որ հանցագործները նստած են, նրանք միայն քիլերներ են եղել»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
