«Իմ հերոսը ոչ թե ՊՊԾ գունդը գրավողն է, այլ Վանոյանը». Էդուարդ Շարմազանով
![]() 476 Հինգշաբթի, 01 նոյեմբերի, 2018 թ., 11:55 «Ողջունում եմ համաներում հայտարարելու գաղափարը, բայց ունեմ վերապահումներ. ՊՊԾ գնդի գրավումը հարձակում էր Հայաստանի Հանրապետության վրա. որևէ տարբերություն չեմ տեսնում ՊՊԾ գնդի գրավման, ՀՀ սահմանի դեմ ոտնձգության կամ Արցախում կանգնած զինվորի վրա հարձակման միջև: ՊՊԾ գնդում զոհված գնդապետ Վանոյանը պաշտպանում էր մեզ. այսօր ի՞նչ աչքերով ենք նայելու նրան ընտանիքին, երբ ՊՊԾ-ն գրավողներին համաներմամբ ազատ ենք արձակում»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Իմ հերոսը ոչ թե ՊՊԾ գունդը գրավողն է, այլ Վանոյանը, ով մինչև վերջին պահը ՀՀ շահն է պաշտպանել: Համաներմանը կողմ եմ, ՊՊԾ գունդը գրավողներին համաներում անելուն՝ դեմ»,- եզրափակեց նա: Նշենք, որ ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց Համաներման մասին նախագիծը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
