«Խորացավ անվստահությունն իրավապահ համակարգի նկատմամբ». Ոսկան Սարգսյան
![]() 561 Երկուշաբթի, 05 նոյեմբերի, 2018 թ., 10:40 Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժեց: Հասարակության մեջ ավելի խորացավ անվստահությունն իրավապահ համակարգի նկատմամբ: Նախաքննության նյութերին անտեղյակ, իրավական գիտելիքներ չունեցող քաղաքացիները չգիտեն՝ ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչի ներկայացրած միջնորդությունը հիմնազո՞ւրկ էր, թե՞ կալանքի միջնորդությունը քննած դատավորն էր հին, նախահեղափոխական Հայաստանից: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով խորհուրդ է տրվում կալանքը՝ որպես խափանման միջոց սակավ դեպքերում կիրառել, քանզի անազատության մեջ գտնվելով՝ քրեական գործով մեղադրյալը զրկվում է իր պաշտպանությունն արդյունավետ իրականացնելու հնարավորություններից: Ես չգիտեմ՝ Հայաստանի քննիչները ոչ արհեստավա՞րժ են, թե՝ դատավորներն՝ անարդա՞ր, միգուցե սա հասարակությանը ներկայացվող ձրի թատրոն է՝ նախապես մշակված սցենարով: Կյանքը ցույց կտա»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
