«Էն ժամանակ հայը հայի հանդեպ ուրիշ էր». այսօր Սասուն Միքայելյանի ծննդյան օրն է
![]() 1259 Չորեքշաբթի, 07 նոյեմբերի, 2018 թ., 17:35 Այսօր հայ քաղաքական-կուսակցական գործիչ, ազատամարտիկ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հրազդանի նախկին քաղաքապետ, Երկրապահ կամավորական միության վարչության անդամ և ԵԿՄ Հրազդանի տարածքային բաժանմունքի նախագահ Սասուն Միքայելյանի ծննդյան օրն է: Հարցազրույցներից մեկի ժամանակ Սասուն Միքայելյանը, խոսելով պատերազմի մասին, ասել է. «Էն ժամանակ ո՞վ էր պատկերացնում, որ պատերազմ է: Հայը հայի հանդեպ ուրիշ էր»: Ազատամարտիկը1988 թվականին Հրազդան քաղաքում հիմնադրել է «Սասուն» կամավորական ջոկատը։ 1988-ին հրազդանցի կամավորականների հետ, 25-30 ավտոմեքենաներից բաղկացած ավտոշարասյունով, մտել է Շամխորի շրջանի Ձապախլու, Բուղա, Ջագիր գյուղեր և կազմակերպել հայ բնակչության անվտանգ տարհանումը ՀՀ։ Նա մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի (Բերդավան, Բաղանիս, Ոսկեպար), Տավուշի (Պառավաքար), ԼՂՀ Ասկերանի (Խոջալու), Մարտակերտի (Մրխավենդ, Կիչան, Հաթերք, Ումուդլու), Շուշիի, Քելբաջարի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Շուշիի ազատագրական մարտերի ժամանակ վիրավորվել Է, ապաքինվելուց հետո վերադարձել է մարտադաշտ։ Արցախյան պատերազմն ավարտվել է, սակայն նոր պատերազմի վտանգը չի անցել: «Ամենամեծ խաղաղությունն ուզում են կռվող տղերքը»,- մի առիթով ասել է «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
