«Հայամետ կոնգրեսականների համար հիանալի օր էր». Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ
![]() 2268 Չորեքշաբթի, 07 նոյեմբերի, 2018 թ., 16:25 Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ամերիկահայերի սատարած 180 թեկնածուներից 165-ը (ավելի քան 90%-ը) հաղթել է ընտրատարածքներում: «Այսօր հիանալի օր էր հայամետ կոնգրեսականների համար: ANCA-ն հպարտ է, որ կարողացել է օգնել ողջ Ամերիկայում հայամետ ընտրողներին: Ռեկորդային թվով ամերիկահայեր են մասնակցել ընտրություններին՝ ամրապնդելով իրենց ազգային դիրքորոշումը: Այժմ ակնկալում ենք արդյունք, հարգանք և մեր աշխատանքի վարձատրություն, ընկերներ»,- ասվում է Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Հայ դատի հանձնախումբը հայտնել էր Էնթոնի Բրինդիսիի հաղթանակի մասին, ով միացել էր մյուս հայազգի օրենսդիրներին՝ Աննա Էշուիին և Ջեքի Սփիերին: Մեկ այլ հայազգի ներկայացուցիչ Դենի Թարխանյանը պարտվել էր ընտրություններում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
