«Կենացները դարձան իմաստազուրկ...». Պավլիկ Մանուկյանի գրառումը
![]() 725 Շաբաթ, 10 նոյեմբերի, 2018 թ., 12:50 «Սասնա ծռեր»-ի անդամ Պավել Մանուկյանը ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել իր ծննդյան տոնի կապակցությամբ ստացած բարեմաղթանքների համար՝ գրելով. «Սիրելի բարեկամներ, անչափ շնորհակալ եմ ծննդյանս տարեդարձը՝ 55-ամյակս շնորհավորելու համար: Շնորհավորանքները չեն դադարում մինչ օրս: Բարեմաղթանքները, արժևորումները մեկը մյուսից հուզիչ էին, մեկը մյուսից գեղեցիկ: 55-ամյակս դիմավորեցի Արցախում՝ Խաչեն գետի ափին, իմ փոքրիկ բլբլված հյուղակում, իմ շատ սիրելի ընկերների հետ՝ Ներսես Օհանջանյանի, տանկիստ Մհերի, Առաջաձորցի Գագոյի, Շեխերցի Վլադիկի, Ազողցի Վարդանի...կնոջս ծնողների, որոնք մեր բացակայության ընթացքում ոչ մի րոպե չէին բացակայել իմ այդ անչափ սիրելի վայրից և խնամել էին իմ փոքրիկ այգին, որքան կարողացել էին: Զույգ մանգաղներս պատիցս կախվեցին, բայց հնձելիք չունեմ: Ազգիս ու հայրենիքիս առաջ պարտքիցս դեռ ոչինչ մարած չունեմ: Ու մեկ էլ տեղեկանում եմ՝ մեր չորս անգին զինվորների անտեղի նահատակության մասին: Կենացները դարձան իմաստազուրկ: Տղերքի կենացը խմելուց զատ, նրանց համար ուրիշ բան արած չունենք: Հիշեցնեք, որ նոյեմբերի 7-ին «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանի ծննդյան 55-րդ տարեդարձն էր: Պ. Մանուկյանը ծնվել է 1964-ին՝ Բուժական գյուղում, ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: Պավլիկ Մանուկյանն իր ստացած բոլոր մարտական մեդալներից հրաժարվել է՝ ի նշան Հայաստանի և Արցախի իշխանությունների վարած քաղաքականության դեմ բողոքի, որոնց լեգիտիմությունը նա չէր ընդունում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
