Այսօր կույրերի միջազգային օրն է
![]() 522 Երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ., 14:15 Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշման համաձայն, նոյեմբերի 13-ը նշվում է որպես կույրերի միջազգային օր: Օրվա հիմնական նպատակը հասարակության ուշադրությունը տեսողությունը կորցրած մարդկանց խնդիրների վրա կենտրոնացնել է: 1784-ին Փարիզում հայտնի մանկավարժ Վալենտին Հաույը, առանց կառավարության և ոչ պետական բարեգործական կազմակերպությունների օգնության, բացառապես միայն անձնական միջոցներով և իր սեփական տանը բացել է աշխարհում առաջին դպրոցը կույր երեխաների համար՝ «Աշխատավոր կույրերի արհեստանոց» անունով։ Արհեստանոցի առաջին աշակերտը եկեղեցու գավթի մոտից գտնված Ֆրանսուա դը Լեզյուեր անունով տղան է եղել։ Մինչ այդ աշխարհում հայտնի չէր որևէ ուսումնական հաստատություն կույրերի համար։ Հաույը կույրերին ուսուցանելու համար կիրառում էր իր մեթոդը՝ կույրերի համար մտածված «ունցիալ» տառատեսակի միջոցով։ Կույրերի միջազգային օրվա մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանը. «Այսօր կույրերի միջազգային օրն է, և ես առաջին անգամ տարբեր կարգավիճակներով եմ այս օրը դիմավորում՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, Արցախի կույրերի միության նախագահ և պարզապես շարքային կույր: Իրականում բավականին շատ գործ կա անելու կույրերի և ընդհանրապես հաշմանդամների համար մեր միջավայրն ավելի բարենպաստ դարձնելու և բոլորիս մտածողությունը բարեփոխելու ուղղությամբ, բայց այսօր ինձ համար դրանց մասին խոսելու օրը չէ, քանի որ իմ կարգավիճակով այնպես է ստացվել, որ կույրը պետք է տեսնողների իրավունքները պաշտպանի: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
