Չհայտարարված այց՝ Կենտրոնական զինվորական հոսպիտալ. ՄԻՊ
![]() 563 Երեքշաբթի, 20 նոյեմբերի, 2018 թ., 11:40 Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկման շրջանակում և զինծառայողների իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու նպատակով՝ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Ինչպես հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից, այցի ընթացքում ուսումնասիրվել են զինծառայողների բժշկական սպասարկման հարցերը, առողջական փաստաթղթերը, առանձնազրույցներ են ունեցել զինծառայողների հետ, պարզաբանվել նրանց իրավունքների իրացման հնարավորությունները: Այցի շրջանակներում հանդիպում են եղել նաև Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի և Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի ղեկավար անձնակազմի հետ, որոնց ընթացքում քննարկվել են զինծառայողների առողջական վիճակի, պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու, բուժման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև ռազմաբժշկական փորձաքննությանն առնչվող հարցեր: Այցի արդյունքների ամփոփումից հետո համապատասխան գրություններ կհասցեագրվեն Պաշտպանության նախարարություն: |

«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
118Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
155Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
121Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
234Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
228Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
274Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
218Երեկ, 19:30
«Եթե Արամ Զավենիչը Վազգենի չափ ոտքերը պնդացնի, ատամները չի՞ գցելու Նիկոլի կոկորդից». Արգիշտի Կիվիրյան
158Երեկ, 19:06
