Մեկնարկում է «Հայաստան» հիմնադրամի 21-րդ հեռուստամարաթոնը
![]() 582 Հինգշաբթի, 22 նոյեմբերի, 2018 թ., 16:15 Այսօր Լոս Անջելեսում մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը: «Արարենք միասին» խորագրով համազգային դրամահավաք-միջոցառումը սկսվելու է Երևանի ժամանակով 22:00-ին, տևելու է 12 ժամ: Հիմնադրամի 21-րդ հեռուստամարաթոնն ուղիղ կհեռարձակվի տեղական հեռուստաընկերություններով: Ավելի վաղ Համահայկական հիմնադրամի կառույցները Լատինական ու Հյուսիսային Ամերիկաներում և Եվրոպայում անցկացրել են ավանդական հեռախոսամարաթոններ: * Բրազիլիայի տեղական մարմինը հավաքել էր 30 000 ԱՄՆ դոլար: * Տորոնտոյի «Հայաստան հիմնադրամ» կազմակերպությունն այս տարվա բարեգործական ճաշին հավաքել է 1 մլն 300 հազար կանադական դոլար (1 մլն ամերիկյան դոլար): * Համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնն էլ կայացել էր նոյեմբերի 14-18-ին: Եվրոպայի հայությունը հանգանակել է ընդհանուր առմամբ 1 մլն 242 հազար 460 եվրո: Հանգանակված նվիրատվությունները գումարվելու են «Հեռուստամարաթոն-2018»-ի վերջնական արդյունքին: «Հայաստան» համահայկական հիմնադրամի 21-րդ հեռուստամարաթոնի միջոցներով կշարունակվեն Արցախում իրագործվող երկու կարևոր ծրագիր, որոնք սկսվել էին նախորդ տարվա՝ «Բերքառատ Արցախ» հեռուստամարաթոնի միջոցներով: Հիշեցնենք, որ ամենամյա հեռուստամարաթոնին մասնակցել կարող է յուրաքանչյուր ոք: Նվիրատվություն կարելի է կատարել՝ այցելելով https://donate.himnadram.org կայք՝ օնլայն փոխանցումով, ուղարկելով sms 8000 համարին (մեկ sms-ի արժեքը՝ 1000 դր․) կամ զանգահարելով 0-9000-8000 հեռախոսահամարին (մեկ զանգի արժեքը՝ 1000 դր․), կամ այցելելով Հիմնադրամ: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
