«Ադրբեջանական կողմից միջամտող ձեռքը պետք է կոտրել նիստի ժամանակ». Աշոտ Ասատրյան
![]() 483 Կիրակի, 25 նոյեմբերի, 2018 թ., 21:10 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե Ադրբեջանին հաջողվի տեղեկատվական ամբողջ լծակներն օգտագործել, ազդել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի նշանակման հարցի վրա, ապա մենք լուրջ պետք է մտածենք, թե կոնկրետ ինչը որ պահին սխալ արեցինք, որ ՀԱՊԿ անդամ երկրներից դուրս, որևէ երրորդ երկիր, ով նաև համարվում է ՀԱՊԿ անդամ երկրներից մեկին հակառակորդ ու այս պահին էլ պատերազմական իրավիճակում է գտնվում նրա հետ, կարողանում է ի վնաս այդ երկրի հարցեր լուծել։ Իսկ ադրբեջանական կողմը իրոք գործի է դրել իր տեղեկատվական բոլոր տեսակի զենքերը ու կոնկրետ Ռուսաստանի դեմ քարոզչության է գնում։ Իսկ բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ հարցի լուծման մեջ մեծ դերակատարություն է ունենալու Ռուսաստանի կարծիքը։ Կապ չունի այս պարագայում ՀԱՊԿ գլխավոր քրատուղարի պաշտոնը որքանով է կարևոր, այստեղ ինքնասիրության և գործընկերական հարաբերությունների մասին է խոսքը։ Հատկապես ադրբեջանական կողմից միջամտող ձեռքը պետք է կոտրել նիստի ժամանակ։ ՀԱՊԿ անդամ երկրները, որպես այդպիսին հավասար պետություններ են, հավասար իրավունքներով, դա նշանակում է, որ օրենքով մեզ հատկացվող պաշտոնը մենք պետք է օրենքով մինչև վերջ կառավարենք ու ՎԵՐՋ»։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
