«Դրա համար ինչ է հարկավոր, ժամանակը ձգվում է, որովհետև մենք պետք է ունենանք հզոր պետություն». Գագիկ Ծառուկյան
![]() 980 Ուրբաթ, 30 նոյեմբերի, 2018 թ., 15:40 «Ղարաբաղի խնդիրը մեր ժողովուրդը վաղուց այդ հարցը կարգավորել է, այդ հարցն ավարտված է, միայն ու միայն մնում է, որ նա միջազգային ճանաչում ունենա, որ ամբողջ աշխարհը ճանաչի ու ընդունի: Դրա համար ինչ է հարկավոր, ժամանակը ձգվում է, որովհետև մենք պետք է ունենանք հզոր պետություն, զարգացող տնտեսություն, որ մեր հարցերն արագ կարգավորվի ու միջազգային ճանաչում ունենա»,- եղեգնաձորցիների հետ նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Ես նորից եմ ասում՝ իմացեք, որ ես ձեր հետ եմ ու ցանկացած խնդիր ես գիտեմ, գիտեմ՝ ինչ պետք է արվի, որ էսօր, հիմնական, ասենք թե գյուղատնտեսությամբ զբաղվողներին, աշխատողներին հնարավորություն տրվի: Ես երեկ նայում եմ հեռուստացույցով բանավեճ և այնտեղ մտածելով, ասենք թե, որ եթե այսօր ճգնաժամ է տնտեսական, ոչ թե պետք է հարկերն ավելացնենք, այլ թեթևացնենք, որպեսզի չսննկանան, եթե փակվեց, վերականգնելու համար երկար ժամանակ է պետք»,- ասել է Գ. Ծառուկյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
