«Ոմանք վստահ քայլերով շարժվում են դեպի պետական դավաճանություն. նրանց հայտարարություններով կզբաղվի ԱԱԾ-ն». Ն. Փաշինյան
![]() 543 Շաբաթ, 01 դեկտեմբերի, 2018 թ., 21:20 Գորիսում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կարևոր հայտարարությամբ է հանդես եկել՝ վերաբերող Արցախին: «ՀՀ-ում կան քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ովքեր օրումեջ ասում են՝ հեղափոխությունը դավադրություն է Արցախի դեմ, մեր կառավարությունը դավադրություն է պատրաստվում Արցախի դեմ, մեր կառավարությունը նենգ մտադրություններ ունի Արցախի դեմ: Ի՞նչը կարող է դրդել այդ մարդկանց անել հայտարարություններ, որոնց սուտ լինելու մասին գիտեն հենց իրենք: Մտածում եմ՝ լավ, էս մարդիկ ինչի՞ են սենց բաներ ասում: Որևէ տրամաբանական բացատրություն չեմ գտնում, բացի նրանից, որ որոշ քաղաքական ուժեր հասկացել են, որ այս ընտրությունները լինելու են իրենց քաղաքական մահվան արձանագրումը: Ու էդ մարդիկ իրենց մոտալուտ քաղաքական մահն արձանագրելով՝ որոշել են սադրիչ հայտարարություններով դավադիր պատերազմի հրձիգ դառնալ՝ հուսալով, որ կկարողանան հրահրել դավադիր պատերազմ ու այդ համատեքստում լուծել իրենց նեղ խմբային ու անձնային շահերը: Կարծում եմ՝ այդ հայտարարություններով պետք է զբաղվեն նաև ԱԱԾ-ն ու ռազմական հետախուզությունը, որովհետև ոմանք վստահ քայլերով շարժվում են դեպի պետական դավաճանություն»,- ընդգծել է Ն. Փաշինյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
