«Տարաձայնությունների մասին հրապարակումներն անհիմն են». Արայիկ Հարությունյան
![]() 1228 Շաբաթ, 01 դեկտեմբերի, 2018 թ., 22:40 Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱՀ նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանը սոցկայքի իր էջում գրել է. «Հարգելի ՛ հայրենակիցներ Այսօր մամուլում հրապարակումներ եղան, ըստ որոնց, իբր, տարաձայնություններ կան իմ և ուժային կառույցների ներկա և նախկին որոշ հրամանատարների միջև: Հավաստիացնում եմ, որ տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Արցախյան ազատամարտում փառավոր կենսագրություն կերտած և պետականաշինության ոլորտում իրենց ծառայությունը շարունակող այդ անհատների հետ մարտական ուղի եմ անցել: Իսկ այսօր Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ նրանց հետ միասնաբար շարունակում ենք մեր համեստ ներդրումն ունենալ Արցախի շենացման, պաշտպանունակության և զարգացման գործում՝ միավորելով մեր ջանքերը ի նպաստ միասնական Հայրենիքի հզորացման: Անընդունելի եմ համարում պառակտիչ նպատակով արվող նմանօրինակ ցանկացած շահարկում, որը թե ՛ Արցախի ներքաղաքական դաշտում, թե ՛ երկու հայկական հանրապետությունների իշխանությունների միջև սեպ խրելու նպատակ է հետապնդում, և հորդորում տուրք չտալ անհիմն խոսակցություններին: Ուղղակի անիմաստ է…»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
