«30 տարի առաջ այս պատմությունն ու լուսանկարը ցնցել էր բոլորին». Ռուբեն Շուխյան (տեսանյութ)
![]() 676 Ուրբաթ, 07 դեկտեմբերի, 2018 թ., 11:00 Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «30 տարի առաջ այս պատմությունն ու լուսանկարը ցնցել էր բոլորին: 1988-ի դեկտեմբերի 7-ի ահավոր երկրաշարժի ժամանակ գյումրեցի Մարինե Նուռոյանի ընտանիքը հրաշքով փրկվեց։ Շենքերի փլատակների տակից նա իր երկու մանկահասակ դուստրերի հետ դուրս բերվեց միայն հաջորդ օրը: Երևանի «Նաիրիտ» գործարանի տղաներն էին անդադար փորելով հասել Մարինեին և աղջիկներին, իսկ առաջինը բացված անցքից նրանց օգնության էր հասել Բորիս անունով նաիրիտցի մի փոքրամարմին երիտասարդ։ Լուսանկարիչ Մխիթար Խաչատրյանի արված հայտնի դիմանկարի շնորհիվ Մարինեն դարձավ Գյումրիի վերածննդի խորհրդանիշը, և այդ նկարին անգամ տրվեց «20-րդ դարի Մադոննա» անվանումը: 1990-ին Մարինե Նուռոյանի ընտանիքը ստացավ Ավստրիայի ժողովրդի հանգանակություններով կառուցված Գյումրիի Ավստրիական թաղամասի առաջին բնակարանը՝ դա ավստրիացիների հատուկ խնդրանքն էր, որը և կատարվեց, քանի որ Ավստրիայում հանգանակությունների հայտարարությունները տպագրվում էին Մարինեի և երեխաների հենց այդ հանրահայտ դարձած լուսանկարի ներքո: Երկրաշարժից 25 տարի անց Մխիթար Խաչատրյանը կրկին լուսանկարեց Մարիներին սեփական տան դիմաց՝ այս անգամ արդեն չորս թոռների հետ միասին»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
