«Դադի վանքի «անկարևոր» արձանագրութունները». Սամվել Կարապետյան
![]() 674 Կիրակի, 09 դեկտեմբերի, 2018 թ., 01:10 Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դադի վանքի Կաթողիկե եկեղեցու հարավարևմտյան ավանդատան ներսում, հյուսիսային որմի սվաղի շերտին առկա բազմաթիվ հակիրճ հիշատակագրությունները հակառակ 1978 թ.-ից ի վեր վանք կատարածս մի քանի այցելություններին առաջին անգամ նկատեցի միայն 1994 թ. վանքի չափագրման ժամանակ: Այդ օրերին հնարավորություն չունեցա տեղում ընդօրինակելուն առանձին ժամանակ հատկացնել, իսկ կատարածս լուսանկարներն էլ անբավարար որակի պատճառով ընթերցումներին չծառայեցին: Մինչև 2015 թ. բազմաթիվ այցելություններիս ընթացքում ամեն անգամ փորձում էի ավելի որակյալ լուսանկարներ ստանալ, բայց ամեն անգամ ինչ-որ խնդիր էր ծագում (ոչ միայն տեղն էր մութ, այլև մրի ու կեղտի ներքո մնացած հիշատակագրությունները հայելու պես փայլում էին): Վերջապես, ընդամենն օրեր առաջ, նորին մեծություն՝ Nikon D-750-ի շնորհիվ տրամադրությանս տակ ունեցա շատ երկար սպասված որակյալ պատկերները, որոնք հիմնական մասով լուծեցին խնդիրը (իհարկե ընթերցումների արդյունքներն առավել ամբողջական կարող էին լինել, եթե 2015 թ. Ք. Լամուղիեի և Ա. Զարյանի ջանքերով մրից ու կեղտից մաքրված որմնանկարների հետ մեկտեղ ընդամենը՝ 60 x 60 սմ մակերես զբաղեցնող որմի սույն հատվածն էլ մաքրվեր): Ինչևէ, իր գոյության ողջ ընթացքում երբևէ և ոչ մեկի կողմից չընթերցված մանրատառ, խառնիխուռն հիշատակագրությունները մի նշանակալի մասով այսուհետ ընթերցված են, որն էլ հրամցնում եմ ստորև: Նշեմ, որ հիշատակագրությունները վերաբերում են ԺԷ-ԺԸ դարերին: Նրանցում՝ վանք այցելած հայտնի և անհայտ դեմքեր են, սկսած՝ Աղվանից Պետրոս կաթողիկոսից (1653-1676) մինչև հոգևոր ստորին ծառայողներ ու աշխարհականներ: Հիշատակագրություններից թվակիր են միայն երկուսը (1650 և 1723 թթ.): Ահա այսպիսի բաներ: Մանրամասները՝ «Մռավականք» հատորում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
